ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԻՐԱՔԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱԶՄԱԶԳ ԴԻՎԻԶԻԱՅԻ (ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐԱՎ, ԲԱԴ Կ-Հ) ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Ընդունել «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական հարավ, ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Ա. Բաղդասարյան
8 դեկտեմբերի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-235-3