ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1002-Ա
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-276-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-276--Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
06.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1002-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-276-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N/N ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս-խանատու պետական կառավարման
մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական հիմքը
1․ «Մշակութային աճուրդների
կազմակերպման գործունեության լիցենզավորման
կարգը հաստատելու
մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ կրթության,
գիտության,
մշակույթի և
սպորտի
նախարարություն 2026 թ․
մայիսի 2-րդ
տասնօրյակ 2026 թ.
հունիսի
1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում
չի պահանջվում: «Մշակութային
աճուրդների
կազմակերպման մասին»
2025 թվականի
սեպտեմբերի
11-ի ՀՕ-276-Ն օրենքի 4-րդ գլխի 10-րդ հոդվածի 1-ին մաս
2․ «Մշակութային աճուրդի
կազմակերպման և անցկացման կանոնակարգը
սահմանելու մասին» ՀՀ
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարի հրաման ՀՀ կրթության,
գիտության,
մշակույթի և
սպորտի
նախարարություն 2026 թ. հունիսի
2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում
չի պահանջվում: «Մշակութային
աճուրդների կազմակերպման մասին» 2025
թվականի սեպտեմբերի
11-ի
ՀՕ-276-Ն օրենքի 4-րդ
գլխի 11-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին կետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ