Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1345-Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 1345-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխաների (այսուհետ` երեխաներ) համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը, որի նպատակը երեխաների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է:

(1-ին կետը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

2. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու) գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի` տվյալ մարզաձևով զբաղվելու նախասիրությունը և բժշկի մասնագիտական եզրակացությունը:

3. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առանձին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են միաժամանակ 2 մարզիչ-մանկավարժի կողմից` բժշկի պարտադիր ներկայությամբ:

Մարզիչ-մանկավարժներից առավել փորձառուն` աշխատանքային երկարամյա ստաժ ունեցողը, նշանակվում է խմբի ավագ մարզիչ-մանկավարժ:

4. Երեխաների ուսումնամարզական պարապմունքները վարող մարզիչ-մանկավարժին տրվում է հավելավճար` հաստիքացուցակով սահմանված դրույքի 10 տոկոսի չափով:

5. Երեխաների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական խմբերը ձևավորվում են հնարավորինս համանման ախտորոշում ու ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներով` հաշվի առնելով տվյալ խմբում ընդգրկվող երեխաների հաշմանդամության տեսակը (կույր, խուլ-համր, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող, հենաշարժողական համակարգի ֆունկցիայի սահմանափակումներ ունեցող և այլն):

Ուսումնամարզական խմբում ընդգրկված երեխաների թիվը չպետք է գերազանցի մանկապատանեկան մարզադպրոցի համար` տվյալ մարզաձևի ուսումնամարզական խմբում մարզիկների ընդգրկվածության սահմանված թվի կեսը, իսկ պարապմունքները պետք է անցկացվեն ոչ ավելի, քան շաբաթական 3 անգամ` յուրաքանչյուրն առավելագույնը 2 ակադեմիական ժամ (45 րոպե x 2 = 1.5 ժամ) տևողությամբ:

(5-րդ կետը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

6. Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեկան վիճակն ու ախտորոշումը, յուրաքանչյուր երեխայի ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը, խորհրդակցելով բժշկի և հոգեբանի հետ, սահմանում է տվյալ խմբի ավագ մարզիչ-մանկավարժը, դրա մասին տեղյակ պահելով տվյալ կազմակերպության ղեկավարին և երեխայի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին (որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու):

7. Ուսումնամարզական պարապմունքներին մասնակցելու ընթացքում երեխաները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ անցնել ընթացիկ, իսկ կիսամյակը մեկ անգամ` խորացված բժշկական զննություն:

8. Երեխաների ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի` հատուկ մարզագույքով, սարքավորումներով և օժանդակ հարմարություններով հագեցված մարզակառույցներում:

(հավելվածը փոփ. 06.11.25 N 1539-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։