ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հունվարի 2019 թվականի թիվ 3 քաղ. Մոսկվա
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործման միջոցների վերաբերյալ» թիվ 9 կարգադրության իրագործման նպատակներով.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)
3. Աշխատանքային խմբին՝ ապահովել հետևյալի նախապատրաստումը՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման 5-ամյակի առթիվ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծ.
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախագիծ։
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 18.11.19 թիվ 43)
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով