Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումն սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»: