Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-18-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.

բաշխիչ ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող, էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը արտադրողից և (կամ) հաղորդողից հասցվում է սպառողներին.

ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից, և որն ունի սահմանված կարգով կնքված` էներգիայի կամ բնական գազի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.

էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ` էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.

էներգիա` էլեկտրական էներգիա (հզորություն) և ջերմային էներգիա.

ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին.

լիցենզիա` հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթը, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերջինիս իրավունքը և պարտականությունը` համաձայն սույն օրենքի դրույթների.

լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձը.

լիցենզավորվող գործունեություն` սույն օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունը.

հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով.

հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազն արտադրողից կամ ներկրողից հասցվում է բաշխողին և (կամ) սպառողին և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձը.

մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.

շուկայի կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, բնագավառի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.

որոշում` հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտը.

սակագին` էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության, ջերմային էներգիայի և բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար (բացառությամբ արտահանման գործունեությունների) սույն օրենքին համապատասխան սահմանված գինը.

սպառող` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել լիցենզավորված անձի հետ.

վարվեցողության կանոններ` հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները` հաստատված հանձնաժողովի կողմից.

տնտեսական կարգավարում` արտադրական հզորությունների, էլեկտրաէներգիայի ներկրման և հաղորդման հնարավորությունների հայտարարագրման, պլանավորման և կարգավարման միջոցը, որը հանգեցնում է նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի մատակարարման` հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.

վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին.

հավասարակշռում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) պակասուրդի կամ ավելցուկի տնտեսական կարգավարում:

(4-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն, 19.06.13 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։