Հոդված 30.1. Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը
Հոդված 30.1 Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը
1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:
2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում.
ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար, կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, և հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը.
դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:
(30.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)