Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 17.1. Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)

գործել է մինչև 2022-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 17.1 Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)

1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

2. (մասը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործել է մինչև սույն Օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը)

3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին և հաշվառվում նրա կողմից՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

(17.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)

(07.02.18 ՀՕ-100-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։