Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-23-ից մինչև 2013-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 35. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

գործել է մինչև 2013-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 35. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք:

2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիա արտադրելու և հանձնաժողովի կողմից սահմանված կարգով դա վաճառելու իրավունք:

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։