Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-27-ից մինչև 2014-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 33. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

գործել է մինչև 2014-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 33. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրաէներգիա (հզորություն) գնելու և (կամ) իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոնների և լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

2. Արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։