Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները
Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները
(վերնագիրը խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)
1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցվելու, լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում երաշխիքային գումարը հանձնաժողովի սահմանած կարգով և չափով ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-100-Ն)