Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2021-06-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-06-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2021-06-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Գործունեության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է հանձնաժողովը:

2. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)

2.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը ներկայացնում է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդող հինգ օրվա դրությամբ:

3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը:

4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու պահից` հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրը), քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:

5. (մասն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-100-Ն)

(24-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, 07.02.18 ՀՕ-100-Ն, լրաց. 17.04.20 ՀՕ-233-Ն)

(17.04.20 ՀՕ-233-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։