Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2021-12-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-12-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2021-12-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.

բ) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը կամ բնական գազի փոխադրումը.

գ) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը.

դ) էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը.

ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.

զ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը.

է) Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուրը.

ը) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը:

Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի տված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, սույն օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը:

2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:

Կարգավորման ենթակա չեն՝

ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.

բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.

գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.

դ) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.05.16 ՀՕ-68-Ն)

3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

(23-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ. 12.05.16 ՀՕ-68-Ն, խմբ., լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)

(հոդվածը 04.06.21 ՀՕ-261-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.05.22 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։