Հոդված 17.1. Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)
Հոդված 17.1 Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը)
1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. (մասը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործել է մինչև սույն Օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնների ուժի մեջ մտնելը)
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին և հաշվառվում նրա կողմից՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
(17.1-ին հոդվածը լրաց. 07.02.18 ՀՕ-100-Ն)
(07.02.18 ՀՕ-100-Ն օրենքն ունի անցումային դրույթ)