Հոդված 3. Ակադեմիայի գործառույթները
Հոդված 3. Ակադեմիայի գործառույթները
1. Ակադեմիան`
1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների հավակնորդների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ), և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.
3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.
4) կազմակերպում է դատավորների, քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.
5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.
6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր.
7) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներ:
2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն օրենքին համապատասխան:
3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն և հակակոռուպցիոն կոմիտեն:
(3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, 24.03.21 ՀՕ-154-Ն, 16.11.22 ՀՕ-426-Ն)
(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)