Հոդված 23. Փորձաշրջանը
Հոդված 23. Փորձաշրջանը
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:
2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների:
3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները:
(23-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն, խմբ. 16.04.20 ՀՕ-246-Ն)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-154-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)