Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 23. Փորձաշրջանը

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 23. Փորձաշրջանը

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:

2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների:

3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները:

(23-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։