Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով՝
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով՝
«Հոդված 6.1. Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը
1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`
1) այդ պարտավորության կատարմամբ` սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում.
2) մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) դեպքում.
3) եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:
Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը.
4) արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա չհամարվելու դեպքում` համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` հերթական տարեկան պետական տուրքի մասով:
2. Արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ուժը կորցրած ճանաչման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից:»: