Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«25. բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 14.2-րդ և 14.3-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան
տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով».
բ) վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար հայտերի միաժամանակ ներկայացման դեպքում հայտատուն կարող է ինքնուրույն ընտրել այն լիցենզիան, որի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով: Հայտատուի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) լիցենզավորող մարմնին չհայտնելու դեպքում լիցենզավորող մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե նույն գործունեության իրականացման լիցենզիաներից որի համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:
Սույն հոդվածի 1-19-րդ կետերով սահմանված դրույքաչափերի համաձայն վճարված պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիայից բացի, յուրաքանչյուր այլ վայրի համար լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 25-րդ կետով սահմանված դրույքաչափով, եթե նույն կետով այլ բան սահմանված չէ:
Եթե լիցենզավորված անձն ստացել է լիցենզիա (լիցենզիաներ)՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն, ապա սույն օրենքի 19 հոդվածի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ստացված լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ լիցենզիաներից որևէ մեկի համար` 19 հոդվածի այլ կետերով տվյալ գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն օրենքի 19 հոդվածի 25-րդ կետի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիան (լիցենզիաները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:
Լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ժամկետը լրիվ տարով (տարիներով) երկարաձգելու դեպքում դրանց տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը շարունակվում է վճարվել տարեկան պետական տուրքի գանձման և վճարման համար սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետն օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես ոչ լրիվ տարով երկարաձգվելու դեպքում պետական տուրք գանձող մարմնի կողմից օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով լիցենզիայի գործողության երկարաձգված ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը (լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետը ոչ լրիվ տարով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է երկարաձգվել բացառապես ամիսներով):»: