Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`
ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վճռի ներածական մասում պետք է նշվի նաև կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.
«2.1. Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները:»: