ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
31.03.95 թ. N 2-Ս
Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը իրացվող ներհանրապետական հետևյալ սակագները`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 01.06.95 N 3-Ս)
բ) 1995 թ. ապրիլի 1-ից միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի արժեքը սահմանել 5 դրամ;
գ) 1995 թ. ապրիլի 1-ից հեռագրի մեկ բառի արժեքը սահմանել 5 դրամ;
(1-ին կետը փոփ. 01.06.95 N 3-Ս)
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀՀ կապի նախարար` Գ. Պողպատյան
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
Գ.ՊՈՂՊԱՏՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ | ՍԱԿԱԳԻՆ (ԴՐԱՄ)
Քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար 1 ամսվա համար 50 x/
Միջքաղաքային հեռախոսային խոսակցություն 1 րոպեի համար 5 xx/
Հեռագիր 1 բառի համար 5 xx/
x/ Ուժի մեջ է 1995 թվականի ապրիլի 1-ից
xx/ Ուժի մեջ է 1995 թվականի մայիսի 1-ից
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարաության կողմից 20 դեկտեմբերի 1996 թ.
պետական գրանցման թիվ 11960092