Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, ընդ որում, պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի անհատույց օգտագործման են տրամադրվում «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.».

3) 1-ին մասի վերջին պարբերությունը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք անհատույց օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։