Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Պետական գույքի վարձակալությունը

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, պետական կառավարման համակարգի մարմինների, համայնքների, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարձակալված անշարժ գույքից:

2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը և վարձավճարների հաշվարկման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռք բերելու կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքը վարձակալությամբ կարող է տրամադրվել՝

1) Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

2) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին.

3) 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց:

4. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետևյալ եղանակներով.

1) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)).

2) ուղղակի եղանակով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։