Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 1995 թ. N 311

Քաղ. երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաժանորդագրությունը, ինչպես նաև դրանց վաճառքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձևերով իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության աճուրդի կենտրոն՝ 50 հաստիքային միավորով ու 10 շրջանային մասնաճյուղերով։

2. Սահմանել, որ աճուրդի կենտրոնի և նրա մասնաճյուղերի պահպանման ծախսերը կատարվելու են հանրապետական բյուջեից (1995 թվականին՝ 36 մլն դրամ)։

3. Սահմանել աճուրդի կենտրոնի և նրա մասնաճյուղերի ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի սանդղակը, համաձայն հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ քննության առնել և լուծել աճուրդի կենտրոնի աշխատողների գործուղման ծախսերը բարձրացված նորմերով վճարելու հարցը։

5. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը աճուրդի կենտրոնի մասնաճյուղերին համապատասխան տարածքներով ապահովելու հարցում:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 6-ի N 311 որոշման

ՍԱՆԴՂԱԿ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

Պաշտոնների անվանումը Նվազագույն աշխատավարձի

նկատմամբ պաշտոնային

դրույքաչափերի հաշվարկման

բազմապատիկ գործակիցը

Տնօրեն 5,7

Փոխտնօրեն 5,3

Բաժնի պետ, մասնաճյուղի պետ 5,0

Գլխավոր մասնագետ 4,7

Առաջատար մասնագետ 4,5

Առաջին կարգի մասնագետ 4,2

Երկրորդ կարգի մասնագետ 3,5

Մասնագետ 2,8

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։