Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 109 քաղ. Մոսկվա

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 7-րդ կետին համապատասխան՝

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.01.19 թիվ 16)

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 172 որոշման 2-րդ եւ 3-րդ կետերը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը հաստատելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 172 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 257 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի մայիսի 13-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 58 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 11 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 20-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 119 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 204 կարգադրությունը.

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 109 կարգադրությամբ

(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.01.19 թիվ 16)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։