Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Եթե ճանապարհային երթևեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտային միջոցը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»: