Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 16. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 134.1, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաև աշխատողների կոլեկտիվների և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.».

բ) երկրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն օրենսգրքի 123 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով, 124 հոդվածի առաջին, երրորդ, յոթերորդ մասերով, 128, 131-134, 134.1 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները` տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափը ներառյալ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։