Հոդված 3. Օրենսգրքի 123.1-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենսգրքի 123.1-րդ հոդվածում`
ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:».
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:».
գ) 123.1-րդ հոդվածի երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել: