ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 ապրիլի 2021 թվականի թիվ 64 քաղ. Մոսկվա
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 7-րդ կետին համապատասխան՝
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 12.05.22 թիվ 69)
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը հաստատելու մասին» թիվ 16 կարգադրության 1-ին կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 168 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 21-ի «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 64 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2021 թվականի ապրիլի 20-ի
թիվ 64 կարգադրությամբ
ԿԱԶՄ
Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի
(կազմն ուժը կորցրել է ԵՏՀԿ 12.05.22 թիվ 69)