Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մարզպետը կրթության բնագավառում՝

1) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.

2) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.

3) ապահովում է մարզում գործող կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.

5) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

6) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների կատարման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

7) ըստ անհրաժեշտության հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.

8) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում լիազոր մարմին:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։