Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2025-11-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Հոդված 30.2. Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում

գործել է մինչև 2025-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 30.2. Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում

1. Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիտորինգ և տվյալների հավաքում, ինչպես նաև հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

2. Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝

1) հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը,

2) իրականացնելու ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության մոնիտորինգ և գնահատում,

3) հանդես գալու ազդարարների պաշտպանության իրականացման վերաբերյալ հրապարակային զեկույցներով,

4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է ազդարարի կամ նրա փոխկապակցված անձի խնդրանքով խորհրդապահական կարգով տրամադրելու խորհրդատվություն և ներկայացնելու անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները:

4. Խորհրդատվության շրջանակում ձեռք բերված տեղեկությունները և անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման առանց անձի գրավոր համաձայնության:

5. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունը և վիճակագրությունն ամփոփվում և հրապարակվում են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում (www.azdararir.am) և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում (www.ombuds.am):

7. Հաշվետվությունը և վիճակագրությունը պետք է առնվազն տեղեկատվություն պարունակեն ազդարարների կողմից իրավասու մարմիններ ներկայացվող հաղորդումների (ըստ տեսակների և ձևերի) և ազդարարներին տրամադրվող պաշտպանության վերաբերյալ:

(30.2-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-500-Ն)

(հոդվածի 5-րդ մասը 07.12.22 ՀՕ-500-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

(07.12.22 ՀՕ-500-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։