Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
1. Քարտուղարությունը բաղկացած է գլխավոր քարտուղարից, պետական ծառայողներից, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:
2. Քարտուղարության կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
3. Գլխավոր քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պաշտպանը։
4. Քարտուղարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Պաշտպանի հաստատած կանոնադրության հիման վրա:
5. Քարտուղարությունն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Քարտուղարությունն աջակցում է Պաշտպանի, նրա աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:
(37-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)