Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 42. Անցումային դրույթներ
Հոդված 42. Անցումային դրույթներ
1. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրություններն ու կառուցվածքը Պաշտպանը, սույն օրենքին համապատասխան, հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
2. Մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հանրապետության նախագահը՝ Պաշտպանի առաջարկությամբ:
(42-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2017 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-1-Ն