Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Օրենսգրքի 298-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգրքի 298-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Դատարանը միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։