Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 3-րդ և 11-րդ կետերի «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով.

2) 3-րդ կետից հանել «: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները» բառերը.

3) 5-րդ և 6-րդ կետերը «տեղեկանք» բառից հետո լրացնել «(պատճենը)» բառով.

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ որդեգրվող երեխայի ծնողների՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարում կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու գրավոր համաձայնություն, ծնողի (ծնողների) մահվան վկայական (վկայականներ), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ: Պատճենների իսկությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է համապատասխան հարցումներ կատարել կամ օրենքով սահմանված այլ միջոցներով պարզել դրանց իսկությունը:».

5) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 12-րդ կետի «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձանց կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։