Հոդված 31.2. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը
Հոդված 31.2. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը
1. Լիազորված մարմինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:
2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական:
3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը`
ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները.
բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: