Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 1995 թ. N 476

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության «Էրեբունի» բուժքույրական քոլեջի վերակառուցման մասին» N 456 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1995/96 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 330 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ մասով`

Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչություն

NN

ը/կ Ուսումնական հաստատության և մասնագիտության անվանումը 1995 թ. ընդունելություն

(տեղ)

Ընդամենը 40

«Էրեբունի» բժշկական քոլեջ

Քույրական գործ 40

»:

բ) որոշման N 3 հավելվածի N 7 աղյուսակում «370» թիվը փոխարինել «330» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։