Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
9.1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի
շահագործման համար` այդ թվում`
9.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի
մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
9.1.2. Երևան քաղաքի տարածքում ցանցի շահագործման
համար` տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով
9.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի
տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
9.1.4. մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար`
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
9.2. ձայնային ծառայությունների մատուցման համար`
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.3. շարժական կապի ծառայությունների մատուցման
համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.4. հեռագրային կապի ծառայությունների մատուցման
համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.5. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության
ծառայությունների
մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
այդ թվում`
ա) 9.6.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար`
9.6.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի
մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
9.6.1.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար`
տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.6.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի
տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.6.1.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար`
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
բ) 9.6.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.6.2.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի
մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
9.6.2.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար`
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.6.2.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի
տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
9.6.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման
համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
Սույն կետի 9.2.-9.5.-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1.-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:
Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»: