Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով.
բ) երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ
1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ՀԾԿՀ Բ Ա Փ - Ո Հ Վ
2. ձայնային ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
3. շարժական կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
4. հեռագրային կապի ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
5. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՌԱՀ Բ - - Մ - - Վ».
գ) չորրորդ մասում «ԷՀ-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով.
դ) չորրորդ մասի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով: