Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում`
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով.
բ) երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»: