Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱՅԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1995 թ. N 518

Քաղ. Երևան

«ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱՅԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Արտաշատի տարայի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Արտաշատի տարայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

3. «Արտաշատի տարայի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

4. «Արտաշատի տարայի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 9 հազ. դրամ, որից աճուրդային ենթակա մասը` 7200 դրամ:

6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 90 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 72 սովորական բաժնետոմսի:

8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 9 բաժնետոմս` 900 դրամ մեկնարկային գնով:

9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արտաշատի տարայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11. Սահմանել, որ «Արտաշատի տարայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատի տարայի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։