Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1454-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ և 30-րդ կետերը ՝

1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

20.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի N 1454-Ա որոշման

Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Դանիել Դանիելյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Սեդրակ Սիմոնյան ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության

խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Հովհաննես Գևորգյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

իրավաբանական վարչության պետ

Լուսինե Գրիգորյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի

իրականացման վարչության պետ

Էդուարդ Ներսիսյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

ժամանակակից արվեստի վարչության արվեստի և գրահրատարակչության ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Սուրեն Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ

(համաձայնությամբ)

Մարինա Հակոբյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

(համաձայնությամբ)

Էմին Մկրտչյան - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գարեգին Եվանգուլյան - «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային

ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր նկարիչ (համաձայնությամբ)

Սուսաննա Կիրակոսյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերականգնման բաժնի աշխատակից, մանրանկարիչ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Գարեգին Դավթյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Արամ Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի պրոֆեսոր

Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագի- տության թեկնածու

Աշոտ Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր

Մեխակ Էլբակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Տիգրան Սարգսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող

Անաստասիա Ալաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլ- տետի սովորող

Մարգարիտա Համբարձումյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող

Վազգեն Տոնոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող

Մարիետա Մարգարյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող

(հավելվածը խմբ., փոփ. 29.02.24 N 195-Ա, փոփ. 07.03.25 N 191-Ա, 26.11.25 N 1092-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։