ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
22 մարտի 2016 թվականի թիվ 31 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը:
2. Սահմանել, որ Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Մ.Ա. Կադիրկուլովը նախագահում է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ):
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ
ԿԱԶՄ
Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի
Հայաստանի Հանրապետությունից՝
Բաբայան
Ալբերտ Արթուրի՝ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման դեպարտամենտի պետ
Գևորգյան
Արմեն Հենրիկի՝ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Մովսիսյան
Լիլիթ Սամվելի՝ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդաբանական ապահովման բաժնի պետ
Պողոսյան
Արման Վաչագանի՝ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ
Սաղոյան
Գևորգ Անատոլիի՝ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
Բելառուսի Հանրապետությունից՝
Արտեմև
Ալեքսեյ Ալեքսեյի՝ - Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի Մաքսային միության հարցերով իրավական վարչության պետի տեղակալ
Կիյկո
Դմիտրի Նիկոլայի՝ - Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Նեդոստուպ
Անդրեյ Վլադիմիրի՝ - Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության՝ արտաքին տնտեսական գործունեությունից և միջազգային հարկային համաձայնագրերից ստացված վճարումների բաժնի պետ
Օրլովսկի
Վլադիմիր Նիկոլայի՝ - Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Պլանին
Անդրեյ Ալեքսանդրի՝ - Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի Մաքսային միության հարցերով մաքսային հսկողության կազմակերպման վարչության պետի տեղակալ
Բատուրա Ալեքսանդր Նիկոլայի՝ - Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնտեսական ինտեգրման գլխավոր վարչության՝ շուկաների ինտեգրման բաժնի պետի տեղակալ
Իգոր Միխայիլի Պուրկալիկի - Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Բայբագիսովա
Այսուլու Սապիի՝ - Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի ներկայացուցչության ղեկավար
Բեյսենով
Մարատ Ժումաժանի՝ - Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության դեպարտամենտի տնօրեն
Ջանեկենով
Նուրլան Ջուսուպի՝ - ««KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորման ֆինանսատնտեսական վերլուծության դեպարտամենտի տնօրեն
Մամաշևա
Դինա Տոլգաթի՝ - Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մաքսային վարչարարության հարցերով դեպարտամենտի տնօրեն
Ռախիմով
Կուատ Ժենիսի՝ - Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն
Սադվակասով
Նուրկան Օլժաբայի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ
Սլամբեկով
Սակեն Տալգաթբեկի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի՝ ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության գլխավոր փորձագետ
Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Բեյշենալիև Ռուսլան Կուշտարբեկի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետի տեղակալ
Իբրաիմով
Նիյազբեկ Նուրլանի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործի կազմակերպման վարչության մաքսային հսկողության բաժնի տեսուչ
Իմանալիև
Էրկինբեկ Էմիլի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության ռիսկերի և հետմաքսային հսկողության վարչության պետի տեղակալ, մաքսային արժեքի հսկողություն բաժնի պետ
Նասպեկով
Մարս Դամիրի՝ - Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր «Կիրգիզ պոչտասի» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ
Սարգոբոնով
Ուլան Էրլամբեկի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության ռիսկերի և հետհսկողության վարչության ավագ տեսուչ
Սարիև
Էրնիս Օսմոնկուլի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործի կազմակերպման վարչության մաքսային ձևակերպման բաժնի գլխավոր տեսուչ
Տենտիմիշևա
Դինարա Նասրեդինի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարների վարչության՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հատվածի վարիչ
Տուրգամբաև
Ռիսբեկ Սաբիրի՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային գործի հեռանկարային ծրագրերի բաժնի պետ.
Ռուսաստանի Դաշնությունից՝
Անտիպով
Միխայիլ Կոնստանտինի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման, զարգացման և կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Բիշովեց
Վալերի Անատոլիի՝ - Դաշնային մաքսային ծառայության վերլուծական վարչության պետի առաջին տեղակալ
Վոլկով
Ալեքսեյ Միխայիլի՝ - Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսասակագնային քաղաքականության դեպարտամենտի մաքսային վճարների բաժնի պետի տեղակալ
Գոլենդեևա
Տատյանա Նիկոլայի՝ - Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ.
Դանիլին
Դմիտրի Վալերիի՝ - Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ
Ժուկով
Դմիտրի Բորիսի՝ - Դաշնային մաքսային ծառայության մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության պետ
Իսաև
Պավել Անատոլիի՝ - «Սևերստալ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության՝ ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով կոմիտեի պատասխանատու քարտուղար
Կոզիրև
Եվգենի Ալեքսանդրի՝ - Դաշնային մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետի առաջին տեղակալ
Կուզիչև
Ստանիսլավ Անատոլիի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական գործունեության համակարգման, զարգացման և կարգավորման դեպարտամենտի խորհրդական
Լիպաևա
Յուլյա Վլադիմիրի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի վերազգային ինստիտուտների զարգացման բաժնի առաջատար խորհրդատու
Մորդաշով
Ալեքսեյ Ալեքսանդրի՝ - «Սևերստալ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կառավարման բյուրոյի անդամ, ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության ու Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով կոմիտեի նախագահ
Նաժիմով
Ռուսլան Ալեքսանդրի՝ - Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետի տեղակալ
Սարկիսովա
Լարիսա Նիկոլայի՝ - Դաշնային մաքսային ծառայության ապրանքային անվանացանկի վարչության պետի տեղակալ
Սեմյոնովա
Օլգա Միխայիլի՝ - Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսասակագնային քաղաքականության դեպարտամենտի մաքսային արժեքը որոշելու նորմատիվ կանոնակարգման բաժնի պետի տեղակալ
Սուրվիլլո
Վիտալի Յուրիի՝ - «Դելովայա Ռոսիյա» համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ
Սիսոևա
Աննա Ալեքսեյի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԿ 14.03.17 թիվ 20, ԵՏՀԿ 04.09.17 թիվ 118)