Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-Ի ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» (THRIVE) ԾՐԱԳՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» (THRIVE) ԾՐԱԳՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2025 թ. նոյեմբերի 27

Երևան

ՆՀ-295-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։