Գլուխ II · ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը
Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին, բացառիկ դեպքերում` 15 տարին լրանալուց հետո:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքը, դրանց արտադրության և օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաև այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն: