Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-26-ից մինչև 2003-12-20։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում

գործել է մինչև 2003-12-20Բացել ARLIS-ում

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում

Ծնողական խնամքից զրկված երեխայի խնամքը և դաստիարակությունն այլ ընտանիքում կազմակերպելու անհնարինության դեպքում պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխային տեղավորում են մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկական խնամակալական կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկական խնամակալական կազմակերպություններում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Պետության խնամքի տակ գտնվող ծնողազուրկ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, բնակտարածության տրամադրումը, սոցիալական ապահովագրումը, աշխատանքի տեղավորումը դրվում են այդ հաստատությունների ղեկավարության և մարզպետարանների վրա:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։