Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները.

ա) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝

13-րդ կետի «բ» ենթակետից հետո լրացնել նոր «գ» ենթակետ՝

«գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն):»,

15-րդ կետի «գ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին,» բառերից հետո լրացնել «ՀՀ գլխավոր ռազմական տեսչին,» բառերով,

16-րդ կետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը» բառերից հետո լրացնել «, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը» բառերով,

17-րդ կետի «ե» ենթակետի «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունները» բառերով,

17-րդ կետի «զ» ենթակետը «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության» բառերից հետո լրացնել «, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության» բառերով.

բ) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 -րդ կետ`

«11.1 . ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2006 թ. հունվարի 18

Երևան

ՆՀ-9-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։