Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով․
2) 1-ին մասի՝
ա. չհամարակալված պարբերությունները համարակալել 1-32-րդ թվերով՝ որպես կետեր,
բ. յոթերորդ պարբերության «տեղադրում» բառը փոխարինել «պահեստավորում» բառով, իսկ նույն պարբերությունը «օբյեկտներում» բառից հետո լրացնել «30 օրը գերազանցող ժամկետով» բառերով,
գ. տասնչորսերորդ պարբերության «առանձնացված» բառը փոխարինել «հատկացված» բառով,
դ. տասնվեցերորդ պարբերության «գործածության» բառը փոխարինել «տեղադրման կամ պահման» բառերով,
ե. քսանչորսերորդ պարբերությունը «սահմանաքանակ» բառից առաջ լրացնել «կամ պահման» բառերով, «օբյեկտներում» բառից առաջ՝ «կամ պահման համար հատուկ հատկացված տեղերում,» բառերով, նույն պարբերությունից հանել «, որոշակի ժամկետով» բառերը, իսկ նույն պարբերության «տեղաբաշխել» բառը փոխարինել «տեղադրել կամ պահել» բառերով,
զ. երեսունմեկերորդ պարբերության «վերամշակման» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «մակաբացման ապարներ և այլ թափոններ» բառերը՝ «թափոններ, այդ թվում՝ պոչանքներ, մակաբացման ապարներ» բառերով․
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-38-րդ կետերով.
«33) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, վնասազերծում, թաղում կամ հեռացում գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թույլտվություն և այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.
34) թափոնների տեսակավորում՝ գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում թափոնների առանձնացումը՝ ըստ համանման հատկություններ ու բաղադրություն ունեցող թափոնների տեսակների.
35) պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ (բացառությամբ չտեսակավորված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի).
36) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում և քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում, օգտահանում (էներգիայի վերականգնում), մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում.
37) թափոնների սեփականատեր՝ թափոններ առաջացնող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան՝ թափոնները տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու իրավասություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
38) թափոնների կուտակում՝ թափոնների առաջացման վայրում կամ օբյեկտում թափոնների կարճաժամկետ պահեստավորում՝ առաջացման պահից առավելագույնը 30 օր ժամկետով։»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:»: