Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի «առաջացնողները» բառը փոխարինել «առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը» բառերով, իսկ նույն մասը «անձնագրերը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, ծանուցելով լիազոր մարմնին, դադարեցնում են անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.2. Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այլ անձանց փոխանցվող վտանգավոր թափոնի հետ տրամադրում են նաև տվյալ թափոնի համար հաստատված թափոնի անձնագրի պատճենը, որի տիտղոսաթերթի վրա նշում են վտանգավոր թափոնը փոխադրողի և թափոնի նոր սեփականատիրոջ տվյալները (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցեն և գործունեության վայրը) և թափոնի անձնագրի պատճենը տրամադրելու տարին, ամիսը, ամսաթիվը։
1.3. Այլ անձանց առաջացրած վտանգավոր թափոնների նոր սեփականատերերը տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բացակայության դեպքում թափոն առաջացնողի փոխարեն կազմում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են թափոնի անձնագիրը։»․
3) 2-րդ մասը «տեղադրվող» բառից հետո լրացնել «, կուտակվող կամ պահվող» բառերով․
4) 3-րդ մասի «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, իսկ «(ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռներեցները),» բառերը՝ «և անհատ ձեռնարկատերերը» բառերով․
5) 4-րդ մասի «վերաբերյալ» բառը փոխարինել «առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» բառերով: