Հոդված 9. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
Հոդված 9. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։
2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:
3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը և գործածվող թափոնների տեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում։
4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։
5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և պարբերականությամբ։»։